Հայտնի են, թե որ ուժերն են մասնակցելու Վեդիի համայնքապետի ընտրությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    8%
    6 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    18%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    8%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    8%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Հայտնի են, թե որ ուժերն են մասնակցելու Վեդիի համայնքապետի ընտրությանը

Հայտնի են, թե որ ուժերն են մասնակցելու Վեդիի համայնքապետի ընտրությանը

2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կկայանան:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Վեդիում ընտրություններին մասնակցելու է 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդիում արդեն կայացել էին համայնքապետի ընտրություններ, որին մասնակցել էր 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Ամենաշատ քվեները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, սակայն այն չէր հատել 50+ շեմը, ըստ այդմ՝ հնարավորություն չէր ունեցել միայնակ իշխանություն ձևավորելու:

Ինչից հետո՝ դեկտեմբերի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, որի հետևանքով նշանակվեց նոր ընտրություն:

2021-ի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վեդիի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն էր, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածուն՝ Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը:

Թեմայի այլ նորություններ