Հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 6 սկզբունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    64%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 15°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 6 սկզբունքները

Հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 6 սկզբունքները

ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Հանրային» հ/ը-ի եթերում հրապարակել է «Հայկական կողմի արձագանքը Ադրբեջանի կողմից փոխանցված ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքերին» փաստաթուղթը.

  • Հայկական կողմը պատասխանում է Ադրբեջանի փետրվարի 21-ի նամակին, որում ներկայացվել են ադրբեջանական կողմից սկզբունքները։
  • Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ,
  • Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,
  • Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ (2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հուվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) հայտարարությունները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում)
  • Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
  • Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Թեմայի այլ նորություններ