Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հարապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    47%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    61%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    66%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    80%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    66%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    47%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հարապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը

Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հարապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին:

Զեկույցում նշվում է, որ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
 
Զեկույցում Հայաստանին առնչվող անդրադարձում, մասնավորապես, նշված է.
 
«Հայաստանում տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին և համոզեցին կառավարությանը՝ չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին: Օրենքը, որը քրեականացնում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները, կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետև մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ: Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»:
 
Զեկույցն ամբողջությամբ՝ հասանելի է հետևյալ հղմամբ:

Թեմայի այլ նորություններ