Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի. Վահագն Խաչատուրյանն ընտրվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի. Վահագն Խաչատուրյանն ընտրվեց

Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի. Վահագն Խաչատուրյանն ընտրվեց

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը պնդում է՝ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմ է, իշխանությունները ստացել են բավարար քվեներ, որ ձևավորեն կառավարություն և ընտրեն նախագահ: Արշակյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով նախագահի ընտրության գործընթացին ընդդիմադիրների չմասնակցելուն և արված հայտարարություններին:

«Պատմական իրադարձություն է այսօր, որովհետև ՀՀ նախագահ ենք ընտրում: Եվ դա տեղի է ունենում 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած խորհրդարանական բաց, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորների ընտրությամբ: Այսինքն՝ այն հրապարակումները, կարծիքները, նաև ակտերը, որոնցով փորձ է արվում որևէ շղարշ գցել լեգիտիմության առումով, ցանկանում եմ ասել, որ ժողովրդի ձայնը ստացած ԱԺ-ի ուժերն են ընտրում նախագահ, և դրանով իսկ ապահովված է այսօրվա գործընթացի ամբողջ լեգիտիմությունը»,-ասաց Արշակյանը:

Նա հավելեց՝ իհարկե քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին: Արշակյանի խոսքով՝ այսպիսով ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի պատգամավորներն են, որոնք իրենց ցանկությամբ մասնակցում են կամ չեն մասնակցում ընտրություններին:

Անդրադառնալով տեսակետներին, թե նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմ չէ, քանի որ մեկ ուժ է մասնակցում՝ Արշակյանն ասաց, որ նույն հաջողությամբ կարելի էր պնդել, թե իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ առանց կոալիցիայի, միանձնյա են կառավարում երկիրը: «Իշխանությունները ստացել են բավարար ձայնով քվեներ, որպեսզի ձևավորեն թե կառավարություն, թե ընտրեն նախագահ, որպեսզի սահմանադրական օրենքներ ընդունեն և օրենսդրական դաշտն ամբողջությամբ ապահովեն: Եվ դրա լեգիտիմությունը ոչ թե որոշվում է այս կամ այն ընդդիմադիր ուժի հայտարարությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ»,-ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

ԱԺ-ում Հանրապետության նախագահի ընտրության գործընթացին ընդդիմությունը չի մասնակցում: Ընտրության առաջին փուլով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վահագն Խաչատուրյանը չէր ընտրվել, չէր ստացել բավարար թվով ձայներ: Խորհրդարանում անցկացվել է ընտրության երկրորդ փուլը:

Երկրորդ փուլով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ 0:

«Ազնվորեն հուզումնալից է ինձ համար, շնորհակալություն վստահության համար, երախտապարտ եմ բոլորիդ ինձ այսպիսի մեծ վստահության քվե տալու համար: Երևի դեռ չեմ գիտակցում պահի կարևորությունը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կվերագնահատեմ և այս րոպեները հիշելով կգնահատեմ նաև մեր պետությանը, ձեզ բոլորիդ»,- ասաց Խաչատուրյանը:

Ներկայացնում ենք Խաչատուրյանի աշխատանքային կենսագրությունը.

1982-1992 թվականներին Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն

1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ

1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ

1990-1995 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր

1992 թվականի դեկտեմբերի 22 - 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ

1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1996-1998 թթ. Վահագն Խաչատուրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:

2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:

2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:

2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:

2008-2013 թվականներին՝ Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:

2018-ից սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:

2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:

Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում: Խաչատուրյանի ընտրության արդյունքները հայտնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ, խորհրդի որոշմամբ: Այսպիսով` Աժ խորհրդի որոշմամբ՝ հատուկ նիստը կգումարվի:

Թեմայի այլ նորություններ