Հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    84%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը

Հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը

Երեկ նաև հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ գրելով.

«Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»:

Հիշեցնենք՝ երեկ սադրանք էր իրականացվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:

Օրերս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Թեմայի այլ նորություններ