Գոյություն ունի պետական արարողակարգ․ Խաչատուրյանը՝ ՀՀ նախկին նախագահներին իր երդման արարողությանը հրավիրելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Գոյություն ունի պետական արարողակարգ․ Խաչատուրյանը՝ ՀՀ նախկին նախագահներին իր երդման արարողությանը հրավիրելու մասին

Գոյություն ունի պետական արարողակարգ․ Խաչատուրյանը՝ ՀՀ նախկին նախագահներին իր երդման արարողությանը հրավիրելու մասին

Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգում է ՀՀ նախկին այն նախագահների որոշումը, որոնք չեն մասնակցի իր պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը։

«Կարևորը՝ մենք հրավիրել ենք, մենք բաց ենք ու հրավիրվածների ցանկը շատ մեծ է, հիմա ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, այդտեղ պարտադրանք չի կարող լինել։ Ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքը», - Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խաչատուրյանը։

Ինչպե՞ս են հրավիրել, երբ նույն այդ նախագահներին անվանել են «թալանչի», «կոռուպցիոներ», նա պատասխանեց, թե այսօր որևէ գնահատական չի տալու։

«Գոյություն ունի պետական արարողակարգ։ Այն անձնական մոտեցումները, գնահատականները մի կողմ է դնում։ Մենք դրանով ենք առաջնորդվում», - ասաց Խաչատուրյանը։

Նշենք նաև, որ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է։

«Ես առաջնորդվելու եմ այն ծրագրով, որը Կառավարությունում ընդունվել է միջազգային հարաբերությունների մասով։ Ես այլ օրակարգ ինձ մոտ չեմ կարող ունենալ։ Գտնում եմ, որ ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

Խաչատուրյանը ընդգծեց՝ Հանրապետության նախագահը որևիցե ձևով կաշկանդված չէ քաղաքական ամբողջ սեկտորի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ իր օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, պետք է ինքնուրույն լինի և համահունչ չլինի Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որդեգրած արտաքին քաղաքականությանը։

«Դրա համար, երբ կարդում եք Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները, ինքը արտաքին քաղաքականություն ձևավորելու մեջ որևիցե մասնակցություն չունի»,- եզրափակեց Խաչատուրյանը։

Թեմայի այլ նորություններ