«Գազպրոմ»-ը մեզ չի կարող արգելել՝ ումից գազ ներկրենք, բայց կա շատ մեծ մի խոչընդոտ, որը անպայման պետք է հաշվի առնենք․ 1in.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Արարատ 13°C
    78%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Գազպրոմ»-ը մեզ չի կարող արգելել՝ ումից գազ ներկրենք, բայց կա շատ մեծ մի խոչընդոտ, որը անպայման պետք է հաշվի առնենք․ 1in.am

«Գազպրոմ»-ը մեզ չի կարող արգելել՝ ումից գազ ներկրենք, բայց կա շատ մեծ մի խոչընդոտ, որը անպայման պետք է հաշվի առնենք․ 1in.am

«Այդ հարցը իրականում օրակարգում  եղել է  2016 թ.-ից ի վեր, դրանից առաջ էլ՝ 2000-ականների սկզբին, մենք փորձ ունեցել ենք  Թուրքմենստանից գազի ներկրման, բայց մատակարարը կրկին եղել է «Գազպրոմ»-ը։ Իսկ այս պահի դրությամբ, որքանով ինձ է հայտնի, նման հարց օրակարգում կարծես չկա։ Սա ունի մի քանի պատճառ, որոնք պետք է փնտրել մի կողմից՝ ռուս-թուրքմենական, մյուս կողմից՝ թուրքմենաիրանական հարաբերությունների տիրույթում»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքմենստանի հետ վերսկսել բանակցությունները Հայաստան թուրքմենական գազի ներկրման շուրջ։

Այս համատեքստում Վահե Դավթյանը հավելեց նաև. «Երբ  դիտարկում  ենք  ռուս-թուրքմենական  հարաբերությունները, ապա ակնհայտ է, որ վերջին շրջանում հատկապես էներգետիկ  և գազատրանսպորտային ոլորտում հարաբերությունների բարելավում է նկատվում, այսինքն՝ այն լրջագույն խնդիրները, որոնք առկա էին  «Գազպրոմ»  և  «Թուրքմենգազ» կազմակերպությունների  միջև, այլևս կարգավորված են, և 2018թ.-ից ի վեր Թուրքմենստանը սկսել է գազ արտահանել դեպի  Ռուսաստան, որը մինչ այդ կասեցված էր։ Սա նշանակում է, որ Թուրքմենստանը, անկախ ամեն ինչից,  կարող ենք ենթադրել, որ չի  ցանկանա  որևէ  շուկայում, այդ թվում նաև հայաստանյան շուկայում, մրցակցություն  ստեղծել  «Գազպրոմ»-ի համար։ Մյուս կողմից՝  մենք  գիտենք նաև, որ որոշակի  խնդիրներ կան Իրանի գազային ընկերության և «Թուրքմենգազ»-ի միջև. այստեղ, ըստ իրանական կողմի գնահատականի, կա  մեկուկես միլիարդ դոլարի հասնող պարտք, որը Թուրքմենստանը  չի վճարել։ Հետևաբար,  կարծում եմ, մինչև  այս  հիմնահարցի  հանգուցալուծումը չտրվի, դժվար է պատկերացնել, որ Թուրքմենստանը կկարողանա գազով ապահովել Հայաստանին»։

Վահե Դավթյանի խոսքով՝ եթե այս հարցը, ի վերջո, բերենք նաև մեր  տնտեսական  տիրույթ, ապա  այստեղ կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ անկախ այն հանգամանքից, թե մենք որտեղից ենք  բնական գազ ներկրում՝ Ռուսաստանից,  Իրանից, թե Թուրքմենստանից, միևնույն է՝  Հայաստանի  գազատրանսպորտային համակարգը   շարունակում  է  պատկանել  ռուսական  «Գազպրոմ» ընկերությանը։

«Միամտություն կլինի կարծել, որ եթե մենք  դիվերսիֆիկացնենք   գազի ներկրումը, ապա  կլինեն սակագնային դրական  լուրջ փոփոխություններ։ Այսինքն՝ միևնույն է, մեր երկիր գազի փոխանցումը և բաշխումն այսպես թե այնպես  կատարելու է  «Գազպրոմ» ընկերությունը,  և հենց նա  է հանդես գալու որպես  սակագնային քաղաքականության թելադրող։ Ըստ այդմ՝ «Գազպրոմ»-ի բաղադրիչը  ակնհայտորեն  շարունակելու է  մեծ դեր խաղալ»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Ճշտող հարցին, թե ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ թուրքմենական գազ ներկրելու հեռանկարը կարող ենք բացառե՞լ, Վահե Դավթյանն ի պատասխան նշեց. «Հայաստանը կարող է թուրքմենական գազ ներկրել  Իրանի հետ համաձայնության գալու տարբերակով, բայց  կրկնում եմ՝ եթե թուրքմենական գազը մտավ Հայաստանի գազատրանսպորտային համակարգ, դրա  փոխանցման և հաշվարկման  գործարքները կատարելու է «Գազպրոմ» ընկերությունը, քանի որ ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է «Գազպրոմ»-ին, և նա է  մեր  միակ օպերատորը։ Թեև «Գազպրոմ»-ը որևէ կերպ չի կարող  սահմանափակել  Հայաստանի արտաքին  տնտեսական գործունեությունը՝  ումից գազ ներկրենք, ումից՝ ոչ, բայց  արդեն Հայաստանի ներսում գազի փոխանցումը  և  հաշվարկումը  նրա լիազորության տակ է, որովհետև  երկրորդ գազատրանսպորտային  ընկերություն չունենք։  Բացի այդ, ևս մի շատ կարևոր հանգամանք նշեմ՝ եկեք, այնուամենայնիվ, հիշենք  նաև  2013 թ.-ի գազային համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորված է մինչև 2043  թվականը գազ ներկրել  միայն Ռուսաստանի Դաշնությունից։ Սա ևս շատ մեծ խոչընդոտ է, որը մենք անպայման պետք է  հաշվի առնենք»։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Թեմայի այլ նորություններ