Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի Է հայտարարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    75%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի Է հայտարարել

Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունն Ուկրաինայի տարածքը հակամարության գոտի Է հայտարարել

Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել Է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի Է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար:

Այդ մասին ասված Է փետրվարի 24-ին կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Ավիափոխադրիչներին հիշեցնում ենք, որ այժմ դա (Ուկրաինայի տարածքն) ակտիվ հակամարտության գոտի Է»,- նշված Է հայտարարության մեջ: Ըստ որում նշված Է, որ ներկայիս պայմաններում «Ուկրաինայի օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը, ներարյալ օդանավակայանները, ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը ռիսկեր Է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար»:
 
«Մասնավորապես, գոյություն ունի ինչպես կանխամտածված նշանառության, այնպես Էլ քաղաքացիական ինքնաթիռների սխալ նույնականացման վտանգ»,- ընդգծել են EASA-ում: «Մարտական գործողությունների վարման վերերկյա եւ օդանավային միջոցների լայն սպեկտրի առկայությունը եւ հնարավոր օգտագործումը մեծ ռիսկ Է ներկայացնում քաղաքացիական թռիչքների համար, որոնք կատարվում են թռիչքի բոլոր բարձրություններում եւ  Էշելոններում»,- եզրափակել են Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ