«Եվրանեսթ» ԽՎ-ում մեր պատգամավորները բարձրաձայնել են հայ ռազմագերիների հարցը. Մարիա Կարապետյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Եվրանեսթ» ԽՎ-ում մեր պատգամավորները բարձրաձայնել են հայ ռազմագերիների հարցը. Մարիա Կարապետյան

«Եվրանեսթ» ԽՎ-ում մեր պատգամավորները բարձրաձայնել են հայ ռազմագերիների հարցը. Մարիա Կարապետյան

Եվրանեսթի բյուրոյի նիստում երեկ ընդունվել է  բանաձև, որին ես դեմ եմ քվեարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույան պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Եվրանեսթի բյուրոյի նիստում պատրաստվում են հակառուսական բնույթի բանաձև ընդունել։

«Եվրանեսթ Խորհրդարանական վեահոժողվում ներկայացված են ԵՄ խորհրդարանի պատգամավորները և ԵՄ արևելյան հարևանները՝ Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, որը սառեցրել է իր մասնակցությունը վեհաժողովին, ինչպես նաև՝ Հարավային Կովկասի երեք երկները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Եվրանեսթ ԽՎ օրակարգը ձևավորել են բոլոր երկրների քարտուղարությունները և քաղաքական գործիչները՝ համատեղ»,-նշեց Մարիա Կարապետյանը:

Նա նաև հայտնեց, որ բյուրոյի նիստին երեկ ընդունվել է բանաձև, որին ինքը դեմ է քվեարկել, իսկ թե ինչ բանաձև է՝ Կարապետյանը չմանրամասնեց՝ հայտնելով, որ բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից կհրապարակվի այն։

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց:

«Այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և Ադրբեջանից առցանց մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոխորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ««Եվրանեսթի» վեհաժողովի ընթացքում բարձրացվել է ինչպես գերիների և պահվող անձանց հարցը, այնպես էլ պատմամշակութային ժառանգության հարցը։

««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը:

Թեմայի այլ նորություններ