Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ՀՀ են ժամանել ադրբեջանցի 2 պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ՀՀ են ժամանել ադրբեջանցի 2 պատգամավոր

Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ՀՀ են ժամանել ադրբեջանցի 2 պատգամավոր

Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավոր ժամանել են Երևան՝ մասնակցելու  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին։

Այս մասին լրագրողներ հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ 

Նրա խոսքով` Երևան են ժամանել 2 ադրբեջանցի պատգամավոր և մեկ անձ, որը նրանց ուղեկցում է:

«Որքան հիշում եմ՝ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի պատգամավորն է։ Ես դեռ իրենց չեմ տեսել, երկրները նման պատվիրակություններ ընդունում են, հիմա ռոտացիոն կարգով մեր հերթն է: Մենք պատշաճ ու բարձր մակարդակով պետք է հյուրընկալենք Հայաստան ժամանած բոլոր հյուրերին»,- նշեց Կարապետյանը:

Մարիա Կարապետյանը նշեց, որ ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում և ադրբեջանցի պատգամավորները մամուլի հետ շփում չեն նախատեսում։ 

Թեմայի այլ նորություններ