Եվրախորհրդարանը կարևորում է հայ գերիների վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ. Դեյվիդ Մքալիսթերը՝ Նիկոլ Փաշինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    33 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    43%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    57%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.1858
  • Դոլար = 389.501

Եվրախորհրդարանը կարևորում է հայ գերիների վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ. Դեյվիդ Մքալիսթերը՝ Նիկոլ Փաշինյանին

Եվրախորհրդարանը կարևորում է հայ գերիների վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ. Դեյվիդ Մքալիսթերը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով Արևելյան գործընկերության շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Դեյվիդ Մքալիսթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել հայ խորհրդարանականների հետ արդյունավետ ու սերտ համագործակցության փաստը: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ Կառավարությանը այդ ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ:

Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:

Թեմայի այլ նորություններ