Եվրախորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Մարինա Կալյուրանդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Եվրախորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Մարինա Կալյուրանդ

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային:

Երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց:

Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:

Թեմայի այլ նորություններ