Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    16 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    14 կմ/ժ
  • Արարատ 31°C
    15%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    32%
    4 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.15801
  • Դոլար = 387.815

Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը «ոչ բավականաչափ» Է համարել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն նախազգուշացրել Է, որ դրանք որոշակի հետեւանքներ կունենան Եվրոպայի տնտեսության համար: Այդ կարծիքը նա հայտնել Է մարտի 3-ին Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում:

«Մինչեւ հիմա ընդունված միջոցները բավական չեն լինի, եւ դրանք նաեւ հետեւանքներ կունենան մեզ համար ԵՄ-ում»,- նշել Է Վեբերը: Ըստ որում նա ընդգծել Է, որ Եվրամիության ղեկավարները պետք Է ազնիվ լինեն ժողովրդի առջեւ:

«Պատժամիջոցները եւ պատերազմի մյուս հետեւանքներն ինչ-որ բան կարժենան: Էներգակիրների եւ սննդամթեքի գները կաճեն: ԵՄ-ում արտադրությունն արդեն սահմանափակվել Է»,- ամփոփել Է քաղաքական գործիչը:

Այնուամենայնիվ նա կոչ Է արել ընդլայնելու սահմանված հակառուսական պատժամիջոցները: «Նախորդ SWIFT -պատժամիջոցները կարող են զգալիորեն ընդլայնվել, հատկապես մնացած խոշոր բանկերի եւ այլ հատվածների նկատմամբ»,- եզրակացրել Է Վեբերը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ