Երևանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը. շրջափակվել էր ՀՀ նախագահի նստավայրը, սկսվել է հրմշտոց, բախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը. շրջափակվել էր ՀՀ նախագահի նստավայրը, սկսվել է հրմշտոց, բախում

Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները: «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել էր Հանրապետության նախագահի նստավայր և շրջափակել շենքը: Ոստիկանությունը պահանջում էր ցուցարարներից դադարեցնել գործողությունները:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին հայտարարել էր, որ պետք է փակվեն նախագահական նստավայրի բոլոր մուտքերը՝ աշխատակիցների շենք մուտք գործելը խոչընդոտելու համար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնել էր, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։

Նախագահական նստավայրի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին տեղակայված, իրավիճակը լարվեց, ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև եղավ բախում, հրմշտոց սկսվեց: Ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին նախագահական նստավայրի մոտ:

Բարձրանալով ՀՀ ոստիկանության՝ ծառայության մեջ գտնվող մեքենաներից մեկի վրա, Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով հանդարտության կոչ էր անում ցույցի մասնակիցներին: Քիչ առաջ «Դիմադրության» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը:

Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում  նշեց, որ նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել:

Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը: Նրա խոսքով՝ սա է իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթանակի հասնելու բանաձևը:

Թեմայի այլ նորություններ