Երևանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երևանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը

Երևանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը Բաքու և Թբիլիսի այցերից հետո Երևան է ժամանել:

Այսօր՝ ժամը 17:40-ին, տեղի կունենա Դեյվիդ Մքալիսթերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է:

Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները:

Հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված եւ նախատեսվող օրակարգային ծրագրերին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձեւերում եւ զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Զրույցի ընթացքում շոշափվել են նաեւ խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ