ԵՄ Վրաստանի ու Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբլոգում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները։
«Նախորդող երկու օրերին ունեցել եմ ղեկավարության հետ մի շարք լավ հանդիպումներ, քննարկել ենք առկա զարգացումներն ու հետագա քայլերը։ Ես ընդգծեցի ԵՄ շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղության գործընթացին»,-գրել է ԵՄ դիվանագետը։