ԵԱՏՄ-ն մեր երկրի համար արադարացրել է իրեն. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԵԱՏՄ-ն մեր երկրի համար արադարացրել է իրեն. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում

ԵԱՏՄ-ն մեր երկրի համար արադարացրել է իրեն. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում

Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

  • Եթե անկեղծ լինենք` մարդկության պատմությունը դժվարին ժամանակներից բաղկացած շղթա է, դրա համար էլ մարդկությունը հորինել է մի բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր մարտահրավերներ ու բացում նոր հնարաորություններ։
  • Աշխարհի երկրների ղեկավարների խնդիրն է այսօր ճիշտ կառավարել ճգնաժամերն ու ճիշտ օգտագործել ընձեռնված հնարավորությունները։
  • Մեր տարածաշրջանի համար ևս այսօր դժվարին ժամանակներ են։ Գնալով ավելի են սրվում անվտանգության հետ կապված բոլոր մարտահրավերները։ 

ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին։ 

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն 2020թ-ին վերապրել է պատերազմը այնպիսի իրավիճակում, երբ միջազգային հանրության, այդ թվում` ՌԴ-ի ուշադրությւնը կենտրոնացած էր COVID-ի վրա։ «Մենք հույս ունենք, որ ՌԴ–ի հետ սերտ համագործակցությամբ ու մեր գործընկերների հետ փոխգործակցությամբ մենք կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանում իրավիճակը պահել հսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգւթյան համար»,-ասաց  Փաշինյանը։

Ընթացիկ տարում ամենամեծ ճանաչում ստացած արտահայտությունն այն է, որ մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներում, բայց երբ խորքային նայում ենք առաջանում է հարց, թե երբ է ժամանակները եղել սովորական: Այս մասին այսօր Վլադիվոստոկում տնտեսական ֆորումի աշխատանքների ժամանակ իր ելութում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը:

Նա նկատեց, որ մարդկային պատմությունը ընդհանրապես ոչ սովորական ժամանակների հաջորդականություն է: «Այդ պատճառով մարդկությունը որոշել է այլ ֆորմուլա, որ  ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր սպառնալիքներ և բացում է նոր հնարավորություններ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ երկրների կարևոր խնդիրն այն է, թե ինչպես կառավարել սպառնալիքները և ինչպես նկատել և օգտագործել հնարվորությունները: Նա ասաց, որ այս կոնտեքստում ժամանակները սովորական չեն մեր տարածաշրջանում:

ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է լավ միտում և  տնտեսական աճ նախատեսվել է ունենալ 7 տոկոս: «Այս կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ-ն  մեր երկրի համար արադարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում նույնպես, քանի որ այն տնտեսական աճը, որ նկատվում է Հայաստանում, կապված է այն ազատություններով, որը տալիս  է ԵԱՏՄ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին։

«Մենք արդեն բանակցություններ ենք սկսել Թուրքիայի հետ։ Մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ Ռուսաստանի աջակցությամբ»,- Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն կա ԼՂ հիմնախնդրի շուրջ։

«Մենք ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, այլ նաև որպես Ադրբեջանի շատ մերձավոր գործընկեր։ Սա նաև հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար», - նշեց ՀՀ վարչապետը։

Թեմայի այլ նորություններ