ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    20 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    32%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Արարատ 27°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    20 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    43%
    19 կմ/ժ
  • Արցախ 15°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.17105
  • Դոլար = 387.815

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը

Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները, և, ըստ էության, գործնականում կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին, կարելի է ասել, հետաքրքրիր չէ մեր գործընկերներին. սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է, և սրա մասին մենք բարձրաձայնել ենք: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Իհարկե, սա հարցեր է բարձրացնում մեզ համար: Մենք դեռ պետք է վերլուծենք՝ ինչն է պատճառ հանդիսացել այս արդյունքի»,- նշեց Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հարցեր են ներկայացվել միջազգային գործընկերներին, ապա նա նշեց, որ դրանք հիմնավորապես վերաբերել են գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս լուծված չէ՝ չնայած եռակողմ հայտարարության մեջ դրան վերաբերող կոնկրետ դրույթի առկայությանը և չնայած այն բանին, որ դրան բազմիցս անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ:

«Եվ, ըստ էության, այստեղ որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չգիտենք և չենք տեսնում, ինչի մասին ես անձամբ խոսել եմ»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ պատվիրակության ղեկավարի՝ անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և դրա կարևորությանը: 

«Խնդիրը հետևյալն է, որ ադրբեջանական կողմը և պատվիրակությունը, ըստ էության, որդեգրել են երկկողմանի ուղիղ նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն, և այս երկկողմանի մեղադրանքների հորձանուտում մեր գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել: Եվ հենց այս համատեքստում է, որ մենք կարևոր ենք համարել հղում կատարել այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերին, այնուամենայնիվ, հաշվի առնելով այս ամենը, փոքր ձայների տարբերությամբ մեր առաջարկած փոփոխությունները չեն անցել»,- ասաց նա:

Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: Այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին:

«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող  գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- ընդգծեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը: 
 

Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ Ալիև-Փաշինյան հանդիպման կազմակերպման վերաբերյալ։ Աղաջանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է.

«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են  ու տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝  կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ժամկետների մասով չեմ կարող ասել ոչինչ»։

Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ:

«Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ. այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամլո հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- նշեց Մարիա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ երկու պայմանավորվածությունները իրականություն դառնան:

«Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրքի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ