ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները․ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները․ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ազգային ժողովում շարունակում է ապրիլի 12-ին մեկնարկած նիստի աշխատանքները։ ԱԺ-ն շարունակում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկումը, որի ավարտին եզրափակիչ ելույթ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային ժողովին կներկայացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Նիստի ընթացքում խորհրդարանը նաև կընտրի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին։ Որոշումը պայմանավորված է Արցախին եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ:

Թեմայի այլ նորություններ