Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար

Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար

«Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

«Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները:

Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:

Արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում  հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին նախատեսվել են օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում: Լրագրողների հետ ճեպազրույցում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն այս հարցին ի պատասխան նշեց, որ պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են:

««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հակամարտությունը քննարկելու հնարավորությունը առանձին օրակարգային հարցերով քննարկումներն էին, որոնք արդեն տեղի են ունեցել:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ կարող է քննարկվել խաղաղության համաձայնագիրը:

«Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանն իր կողմից խոսում է Հայաստանի համար և Հարավային Կովկասում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին: Մենք նաև Ալիևից ենք լսում խաղաղության, խաղաղության համաձայնագրի մասին ուղերձներ, սակայն այստեղ կարևոր է շեշտել, որ գործողությունները պետք է համապատասխանեն:

Մեր պատկերացումը և միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ խաղաղության նման համաձայնագիրը կարող է քննարկվել»,- ասաց Կարապետյանը:

Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի հետ ճեպազրույցում լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց: Մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Եվրանեսթ»-ի բյուրոյի նիստում հակառուսական բանաձև է ընդունվել: 

Մարիա Կարապետյանը նախ նշեց, որ ինքը կողմ է խաղաղությանը, այնուհետև տեղեկացրեց, որ երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ինքը կողմ չի քվեարկել:

Կարապետյանը, սակայն, չմանրամասնեց բանաձևի բովանդակությունը, միայն նշեց, որ բանաձևի բովանդակությունը խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից ու կհրապարակվի:

«Ես բյուրոյի հայտարարությանը կողմ չեմ քվեարկել, քվեարկությանը ձեռնպահ եմ եղել: Այսօր քաղաքական կոմիտեի հարցերից մեկը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրավիճակին: Կրկին կվերահաստատեմ իմ դիրքորոշումը. իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»,- ասաց Կարապետյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 22-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Դոնեցկի և Լուգանսկի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրերը: Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է կողմերի համատեղ ջանքերով, ինչպես նաև կողմերին տալիս է միմյանց տարածքում ռազմաբազաների կառուցման և օգտագործման իրավունք: Նշվում է, որ Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը պետք է խորհրդակցություններ անցկացնեն կողմերից մեկի անվտանգության վերաբերյալ մտավախության դեպքում՝ համատեղ պաշտպանություն իրականացնելու նպատակով: Համաձայնագրերը նախատեսում են ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական, մշակութային և կրոնական ինքնության պաշտպանություն: Դոնեցկն ու Լուգանսկը պետք է միջոցներ ձեռնարկեն քաղաքացիական, հարկային և կենսաթոշակային օրենսդրությունների միասնականացման ուղղությամբ։ Համաձայնագրերը կնքվել են տասը տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

Թեմայի այլ նորություններ