Այս իրավիճակը այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Այս իրավիճակը այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Այս իրավիճակը այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Այս իրավիճակը այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ, որովհետև հիմա մենք խոսում ենք իրականում քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին։ Այս մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռնալով ընդդիմության գործողություններին։

«Եվ պետք է ասեմ, որ իր հանրային կամ թեկուզ քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը. այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք, ցավոք սրտի, խցանման ավելի բարձր աստիճան»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը  նշեց, որ  ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներվ, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը:  Ըստ նրա՝  գործընթացներն այլևս ոչ թե իշխանության դեմ են, այլ՝ հանրության:

«Դրանք ունեն հետևյալ տրամաբնությունը. եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ, ընդհուպ մենք նոր ռեկորդներ ունենք, երբ որ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտնի ձևակերպումներին ավելացրել են, որ իրենց հագուստն ավելի թանկ է քան ոստիկանը կամ քաղաքացին, հայտարարում են, որ իրենք կարող են իրենց, դեռևս պարզ չէ աջ թե ձախ, բոթասով ապահովել Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու շաբաթական բյուջեն: Ես նկատի ունեմ որ այլևս քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ թերևս վրեժ լուծելով նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար և թերևս վրեժ լուծելով այդ պրոցեսներին չմիանալու համար, բայց նաև կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ: Այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը «մինչև քոք մաշեցնելու է». հիմա տեսնում եք, որ, չկարողանալով դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը, և կարծում եմ, որ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»,–ասաց նա։

Թեմայի այլ նորություններ