Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է երեսպաշտությունից, փաստ է․ Վահագն Ալեքսանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է երեսպաշտությունից, փաստ է․ Վահագն Ալեքսանյան

Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է երեսպաշտությունից, փաստ է․ Վահագն Ալեքսանյան

Այն, որ վերջին օրերի ընդդիմության խոսույթը բաղկացած է երեսպաշտությունից, երեսպաշտությունից և միայն երեսպաշտությունից, փաստ է, բայց թույլ տվեք փաստն այդ ամրագրել օրինակներով։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Օրինակի համար թույլ տվեք ձեզ ներկայացնել 1998-ի նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված «Ընդհանուր պետություն» անունը ստացած կարգավորման առաջարկից երկու դրույթ․

«5. ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ այդ երկրի օրենքների համաձայն:

6. ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:

Սա, հիշեցնեմ՝ համանախագահների առաջարկն է 1998 թվականի նոյեմբերին, երբ Ադրբեջանի տնտեսությունը նույնիսկ հեռավոր նմանություն չուներ այժմյանին, բանակը դեռ ջախջախված էր, արված չէին միլիարդավոր դոլարների զենքի գնումները։

Հայաստանում էլ նախագահ էր անձամբ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, ու Հայաստանն էլ այս դրույթներով փաստաթուղթը ընդունել է որպես բանակցությունների հիմք՝ նշելով, որ ունի որոշ վերապահումներ (հայկական կողմը գտնում էր, որ փաստաթղթով ԼՂ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները դրվում են հորիզոնական հարթության վրա, ինչը դրական էր համարում, փաստաթղթով նաև ամրագրվում էին ԼՂ բնակչության մի շարք իրավունքներ ու ազատություններ, կային անվտանգության միջազգային երաշխիքներ), իսկ Ադրբեջանը տարբերակը մերժել է գրեթե միանգամից։ Մերժել է 98 թվականին, երբ նավթադոլարներն ու Հայաստանում տոտալ կոռուպցիան վերջնականապես չէին խախտել ուժերի բալանսը»,- նշված է գրառման մեջ։

Փաստենք: Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելուց բացի Արթուր Վանեցյանը մինչ օրս այլընտրանք չի առաջարկել։ (- Խմբ. Արթուր Վանեցյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ից՝ 44-օրյա պատերազմից հետո, հրապարակային հայտարարել էր՝ ինքը կարծում է, որ եթե մենք (- խմբ. նկատի ունի հայկական կողմին) հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրվեր, թողնվեր Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին)։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Վանեցյանն Ազատության հրապարակում մարդկանց հավաքելով Արցա՞խն է փրկելու, իհարկե, ոչ, նպատակը մեկն է` իշխանափոխություն:

Արցախը փրկող, Շուշին ու Հադրութը հետ բերող ընդդիմադիրները մինչ օրս չեն ներկայացրել փրկության իրենց տարբերակը, փոխարենը հնչեցրել են խոստումներ բաժակաճառերի տեսքով»,- ասված է Չախոյանի գրառման մեջ:

 

Թեմայի այլ նորություններ