Այդ բնակավայրն ինձ համար Սանասար է. Սեյրան Օհանյանը պատասխանեց Փաշինյանի հարցադրմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Այդ բնակավայրն ինձ համար Սանասար է. Սեյրան Օհանյանը պատասխանեց Փաշինյանի հարցադրմանը

Այդ բնակավայրն ինձ համար Սանասար է. Սեյրան Օհանյանը պատասխանեց Փաշինյանի հարցադրմանը

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր ղեկավար Սեյրան Օհանյանը արձագանքեց մարտի 2-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով Փաշինյանը հորդորել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հրապարակային դիրքորոշում արտահայտել՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե Կուբաթլի:

Օհանյանն ասաց, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը երկար տարիներ՝ 1994-ի պայմանագրի ստորագրումից հետո միասնական կուռ համակարգ են եղել՝ և տնտեսության զարգացման ոլորտում և գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նաև անվտանգության ոլորտում: Անդրադառնալով Փաշինյանի նախորդ օրն արած դիտարկմանը, որ Օհանյանը ևս պաշտպանության խնդիրներում հարցեր է իրականացրել՝ Օհանյանն ասաց. «Իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակներում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը: Ընդհակառակը՝ իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերը ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար»:

Նա նշեց, որ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքը: «Եվ այդ տարածքներում, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ դրանք հայկական տարածքներ են եղել: Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի, այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայրենիքի ազատագրման առումով այն մեր համար Սանասար է:  Այնպես որ, այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել: Թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում հայտնի կլինի»,-ասաց  Օհանյանը:

Նա նշեց, որ հողերը  հակառակորդի վերահսկողության տակ են անցել այսօրվա քաղաքական մեծամասնության իշխանության ժամանակ: Օհանյանը իշխանության մեղադրեց բանակցային գործընթացը ձախողելու մեջ:

Թեմայի այլ նորություններ