Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները

Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը և շուրջօրյա նստացույց էր հայտարարել, քանի որ, ըստ իր հայտարարությունների, գործող իշխանությունն ուզում է Արցախն ամբողջությամբ թողնել Ադրբեջանի կազմում: Վանեցյանը նշեց, որ գիշերը անց է կացրել Ազատության հրապարակում, և որևէ խոչընդոտ չի եղել, խաղաղ է անցել:

«Ուղղակի պայմանները բարդ են, չեն թողնում ոչ տաքացուցիչներ լինեն, ոչ կրակ վառենք, ոչ վրան դնենք, բայց մենք գիտենք ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու: Ուզում եմ մեր հայրենակիցներին բոլորին ասել բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ասեք ձեր խոսքը, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ընդգծեց Վանեցյանը:

Որքան իր ջոկատով Շուշին պաշտպանեց, այդքան էլ Ազատության հրապարակից Արցախը կփրկի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնելուն:

«Դա նրանից է, որ իշխանության շնորհիվ 1.5 տարի անց էլ չգիտենք, թե ով ինչ սաբոտաժի մեջ էր Շուշիի անկման դրամայում...: Ու այդ մութ պատմության ցանկացած «հերոս», այո, Երեւանի հրապարակներում իրեն ինքնամաքրելու է հրապարակային, դրոշակային հայրենասիրությամբ...»,- հավելել է Սաֆարյանը:

Մեկ այլ գրառմամբ էլ Ստյոպա Սաֆարյանը նկատել է.

«Ամենամեծ զավեշտը նա է, որ նախկին իշխանությունը, այդ թվում՝ նրանց օրոք ԱԱԾ-ում որոշակի մակարդակում ղեկավար պաշտոն զբաղեցնող Վանեցյանը, որոնք ոստիկանական ուժերով մի քանի անգամ ոտնատակ են տվել հացադուլի մեջ գտնվող կամ բողոք արտահայտող Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրանի տեղադրման փորձերը, այսօր զարմանում են նույն Ազատության հրապարակում հացադուլ չանող, այլ զբոսնող ու ընտրողների հետ շփվող Վանեցյանի համար վրանի տեղադրման արգելքի կապակցությամբ։ Մի փաստաբան էլ կա, որը ակտիվ քաղաքականության մեջ է այժմ, նախկինում ազատ հավաքների ու բողոքների, վրանի տեղադրման այդ արգելքներում ոչ մի անիրավաչափ բան չէր տեսնում, ոչ մի գնահատական չէր տալիս, իսկ այ հիմա տեսնում ու տալիս է...»

Դեռ լավ է, որ հեղափոխությունը բավական լավացնել է մարդկանց տեսողությունը»:

Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ:

«Նոյեմբերի սկզբին ադրբեջանցիները հարձակվում էին Շուշիի ուղղությամբ։ Մարտեր հասան Շոշ գյուղ։ Այդ ժամանակ Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեյսիաները և հասել Արցախ ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց Շոշ գյուղը վստահել Վանեցյանենց։

Շոշ հասնելուն պես տարածքում մի երկու արկ ընկավ և, սիրուն ֆոտոսեյսիաներ անցած գումարտակը, գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից։

Երևի մտածում էին, որ գնալու էին Շոշ` ֆոտոսեյսիան շարունակելու և սարսափելի վախեցան, երբ բացահայտվեց, որ, դու մի ասա, պատերազմ է։

Հետո իրենք դա արդարացնում էին նրանով, թե, իբր, իրենց սխալ տվյալներ էին տվել տարածքում ադրբեջանցիների քանակի մասին։ Բայց դե ո՞վ է փախնելուց ընդունում, որ վախկոտ է, բոլորն էլ մի բան հորինում են։

Հիմա Վանեցյանը մեղավոր (մեղսակից) չի՞, որ Արցախը ու բոլորիս անվտանգությունը էս տխուր օրին են»,-գրել է Իոաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանին փոխելով ո´չ ռուսների թոյլտվությամբ տեղադրված գազատարի փականն են հանելու, ո´չ Քարագլխից են ազերիները իջնելու և ոչ էլ 3+3֊ով Արցախը հանձնելուց են ռուսները հրաժարվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ համոզված է՝ «ԱԱԾ նախկին պետ պարոն Վանեցյանը շատ լավ գիտակցում է դա, իսկ մնացյալը քաղաքականություն է` սեփական թիմի և եսի շահերից բխող»:

Թեմայի այլ նորություններ