Արեւմուտքը տարբեր ձեւաչափերով հանդիպումներ է հրավիրում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արեւմուտքը տարբեր ձեւաչափերով հանդիպումներ է հրավիրում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար

Արեւմուտքը տարբեր ձեւաչափերով հանդիպումներ է հրավիրում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար

Այսօր՝ փետրվարի 24-ին, Արեւմուտքը հրավիրում է արտակարգ  խորհրդակցություններ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այսպես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցներ սահմանելու նպատակով կհանդիպի G7-ի դաշնակիցների հետ, հաղորդում է DW-ը։ 

ԵՄ պետությունների ղեկավարները եւ կառավարությունների ղեկավարներն արտահերթ նիստում կքննարկեն Մոսկվայի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցային փաթեթը։ Բրյուսելը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։  

Արտակարգ խորհրդակցությանը ներկա կլինեն ՆԱՏՕ-ում մշտական ​​ներկայացուցիչները։Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրավիրում է Cobra կառավարական արտակարգ հանձնաժողովի նիստ։

Գերմանիայի կառավարությունը հակաճգնաժամային թիմի հրատապ նիստ է հրավիրում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ նրան խոստացել «Գերմանիայի լիակատար համերաշխություն»։

Թեմայի այլ նորություններ