Արցախում քննարկել են «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    47%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Արցախում քննարկել են «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները

Արցախում քննարկել են «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

 Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, oրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Նախագծի հիմնավորումը ներկայացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

Պատգամավորների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են հնչել, և հեղինակի կողմից այն հետ է վերադարձվել՝ լրամշակման նպատակով։

Նիստին ներկա էին ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարարներ Հասմիկ Մինասյանը և Իվան Պողոսյանը։

Թեմայի այլ նորություններ