Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում

Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ գործադիր իշխանության պատասխանատուների, Արցախի ներդրումային, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ, իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, թափանցիկ գործելաոճի և հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղված ջանքերի գործադրման շրջանակներում վերոնշյալ երեք ֆինանսական կառույցների հոգաբարձուների խորհուրդներում այսուհետ կընդգրկվեն նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նա միևնույն ժամանակ հանձնարարել է նշյալ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին ավելի հրապարակային ու թափանցիկ կերպով աշխատել հանրության ու լրատվամիջոցների հետ:

«Նպատակը պետական քաղաքականության շրջանակում ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է: Քաջատեղյակ եմ, որ հանրության շրջանում այս առումով ձևավորված են տարբեր մտահոգություններ, և դրանք փարատելու համար մեր քաղաքացիներն իշխանություններից սպասում են գործնական քայլեր: Կարծում եմ՝ խորհրդարանական ուժերի ներգրավվածությունն այս գործընթացում լավագույն ձևաչափերից մեկն է արդարության և վստահության ավելի մեծ միջավայր ձևավորելու համար»,- ասել է Արցախի նախագահը՝ իր շնորհակալությունը հայտնելով քաղաքական ուժերին` ցուցաբերած համագործակցության ու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան ժամանակահատվածում երկրի տնտեսության վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ընդգծվել է նոր մոտեցումների ցուցաբերման ու ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ