Արայիկ Հարությունյանը՝ Լուկաշենկոյի հայտարարություններին պատասխան տալու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    18 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    76%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    93%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.927

Արայիկ Հարությունյանը՝ Լուկաշենկոյի հայտարարություններին պատասխան տալու մասին

Արայիկ Հարությունյանը՝ Լուկաշենկոյի հայտարարություններին պատասխան տալու մասին

Ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում հասել են այն մակարդակի, որ մենք այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Սա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում, շատ քիչ երկրներում է այլ կերպ, խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույպես կարևոր քայլ էր»,- ասաց Հարությունյանը

Խոսելով վերջին 10 ամսվա կառավարության ձեռքբերումների մասին՝ Հարությունանը ընդգծեց, որ շատ բարձր է տնտեսական ակտիվության ցուցանիշը և նշեց, որ ներքաղաքական գործընթացները չեն ազդում տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։

«Մայիսին, երբ որոշակի գործողություններ կային ընդդիմության կողմից, այդ ամսին մենք ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկը, սա նշանակում է, որ ներքաղաքական զարգացումները, ըստ էության, ազդեցություն չունեն, որովհետև մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հենքերի վրա դնել տնտեսություն»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Վերջինս չբացառեց գործուղումների բյուջեի հնարավոր ավելացումը՝ դա կապելով վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական ակտիվ գործունեությամբ։

Լրագրողների այն հարցին՝ հայկական կողմից Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին կոշտ պատասխան չի՞ լինելու, Հարությունյանը ասաց․

«Հո սա բռնցքամարտ չի, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինեն, մենք մարտավարություն ունենք ու ըստ դրա ենք գործում»։

Խոսելով ՔՊ վարչության կազմի ընտրության և այն մասին, թե ինչո՞ւ օրինակ Արարատ Միրզոյանը չի հայտնվել վարչության կազմում, Հարությունյանը ասաց․

«Վարչության կազմում ընտրվել են այն մարդիկ, ում ընտրել են կուսակցական պատվիրակները, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել։ Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում՝ իր ներքին և արտաքին գործընթացներով»։

Թեմայի այլ նորություններ