Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    60%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի` երեք տասնյակից ավելի հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշենք, որ ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին, երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, եւ երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից մինչեւ 26-ը: Այդ միջոցառմանը, որը բացում Է Գլխավոր ասամբլեայի նոր տարեկան նստաշրջանը, ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ:

Թեմայի այլ նորություններ