Առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին հրավիրյալի անունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին հրավիրյալի անունը

Առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին հրավիրյալի անունը

Առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինեն 44-օրյա պատերազմը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլի մասին տվյալներ, և պարզ կլինի նաև առաջին հրավիրյալի անունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ պաշտպանության նախարարի հետ փակ նիստի ընթացքում քննարկել են բազմաթիվ հարցեր։ Նախարարը ներկայացրել է առաջնագծում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները։ 

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այսօրվա քննարկումը շատ լավ հնարավորություն էր բաց խոսել ամեն ինչի մասին, և պետք  չէ թացը խառնել չորի հետ՝ բացթողումներ են եղել, որոնք իրենց հետքն են թողել զինված ուժերի վրա։ Քոչարյանը նշեց, որ խնդիրը հիմնականում զորամասի վաճառքի անօրինական լինելն է, որը ավելի էժան գնով է վաճառվել, քան դրա կադաստրային գինն է։

Փակ նիստը, որն անցկացվեց ընդդիմության հրավերով, և որին մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Անդրանիկ Քոչարյանը կառուցողական որակեց։ Ընդդիմությունն էլ Պապիկյանի հրաժարականը չի պահանջել։ 

Թեմայի այլ նորություններ