Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    44%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    49%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մայիսի 25-ին Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders - WPL) ամենամյա միջոցառմանը։ Այն ազգային մակարդակով կին քաղաքական գործիչների համաշխարհային անկախ, բարեգործական հիմնադրամ է՝ հիմնված Ռեյկյավիկում 2013թ.-ին Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ (2009-2011), Եվրոպական խորհրդարանի անդամ (2004-2014) և Կանանց քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորումի նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի կողմից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հիմնադրամի առաքելությունն է մեծացնել ինչպես կանանց թիվը, այնպես էլ իրենց ազդեցությունը քաղաքական ղեկավարող պաշտոններում և առհասարակ երկրների քաղաքական կյանքում: WPL-ն առաջարկում է կին քաղաքական գործիչներին հաղորդակցության և անընդհատ կապի համաշխարհային հարթակ:

«Ռեյկյավիկ համայնքի Դավոսի նախաճաշի ընթացքում հրավիրվածները ծանոթացան «Ռեյկյավիկն Առաջնորդների ինդեքսի համար» հետազոտության արդյունքներին: Հետազոտության մեջ ամփոփված են հասարակության մոտեցումներն այն մասին, թե որքանով են կանայք ու տղամարդիկ հավասարապես համապատասխանում առաջնորդելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ