Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում ընդդիմության բոյկոտը և այլընտրանքային նիստ անցկացնելը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    85%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում ընդդիմության բոյկոտը և այլընտրանքային նիստ անցկացնելը

Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում ընդդիմության բոյկոտը և այլընտրանքային նիստ անցկացնելը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության բոյկոտին։

Նա անլուրջ որակեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ նիստը բոյկոտելը և խորհրդարանից դուրս քննարկումներ անցկացնելը։ Միաժամանակ նա պնդեց, որոր ընդդիմության այդ քայլը չի վնասի ԱԺ աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը.

«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- նշեց նա։

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորները հայտնի են իրենց հայհոյանքներով, ու հանրությունը տալիս է դրա գնահատականը.

«Իսկ մենք կառուցողական ենք եղել, նաև այն հարցում, որ իրենց չենք զրկել մանդատներից, թեև կարող էինք հարցն ուղարկել Սահմանադրական դատարան»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, ապա Սիմոնյանը նշեց.

«Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում: 

Մեջներից ավելի ճիշտ և արժանապատիվ իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ինչպես, օրինակ՝ մենք վարչության ընտրություններ նշանակեցինք Լոռու մարզում ընտրություններում պարտվելուց հետո»:

ԱԺ նախագահը շեշտեց՝ եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի: 

«Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»,- ասաց Սիմոնյանը:

Այսօր լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ սահմանին իրավիճակը լարվում է, ինչո՞ւ ԱԺ նիստում քննարկումներ ու հայտարարություններ չկան այդ հարցով։

«Քաղաքական թիվ մեկ մարմնում կառավարությունը ներկայացնում է քաղաքական մեծամասնությանը։ Եվ մեր կառավարությունը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում է, իսկ մենք օրենսդրական մարմին ենք։ Եվ քաղաքական գնահատական տալու համար ունենք ներքին քննարկումներ, շուտով տեղի կունենա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրությունը։ Ձեր հարցը ճիշտ կլինի ուղղեք ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք պետք է հենց զբաղվեն այդ քաղաքական օրակարգն այս դահլիճ բերելով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանը մշտապես այս գործելաոճն ունեցել է, որը փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում։ «Բայց ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է։ Եվ հարևան երկրի անձնավորությունը խոսում է խաղաղության մասին։ Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին, մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք մեր անվտանգության հարցերը։ Իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով։ Մենք նաև բանակի բարեփոխման ուղղությամբ առաջ ենք գնալու։ Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Պապիկյանը բավական հաջող կատարում է իր աշխատանքը»,- հավելեց նա։

Թեմայի այլ նորություններ