Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    47%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։

Ի թիվս այլ հիվանդությունների՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում:

Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։

Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։

Թեմայի այլ նորություններ