Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում. ՀՀ դեսպանը խոսել է Սալոնիկի միջադեպի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում. ՀՀ դեսպանը խոսել է Սալոնիկի միջադեպի մասին

Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում. ՀՀ դեսպանը խոսել է Սալոնիկի միջադեպի մասին

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, Հունահայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Մենք կապ հաստատեցինք ու աշխատեցինք Սալոնիկի քաղաքային իշխանությունների, նաև գործադիր իշխանության հետ, բացատրեցինք, որ անհապաղ այդ գովազդները հեռացվեն, քանի որ քաղաքական բնույթ ունեն, սադրիչ են: Հաշված ժամերի ընթացքում հունական իշխանություններն արձանագրեցին, և գովազդը հեռացվեց ավտոբուսի վրայից»,- ասաց դեսպանը:  

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ գործողություններ կարելի է սպասել ոչ միայն Հունաստանում, որտեղ ադրբեջանական փոքր համայնք կա, այլև այլ երկրներում ևս: «Ադրբեջանն ուղղակի փորձում է նման սադրիչ քայլերով որպես իրականություն ներկայացնել ու հավերժացնել ուժի կիրառման հետևանքով արձանագրված արդյունքները, մինչդեռ մենք հստակ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում: Դրա մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն էլ խոսել են: Ստացվում է՝ Ադրբեջանը նման մեթոդներով փորձում է մեկընդմիշտ «ֆիկսել», թե իբր Շուշին ադրբեջանական է, և չի կարող վերանայվել Շուշիի վերադարձ Լեռնային Ղարաբաղի կազմում: Բայց Լեռնային Ղարաբաղն ունի իր հստակ ադմինիստրատիվ սահմանները, և Շուշին, ինչպես նաև Հադրութը միանշանակ այդ սահմանների մեջ են: Շուշին և Հադրութն այս պահին օկուպացված են: Նման քայլերով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ հարցը փակված է: Ադրբեջանը գնում է ընդդեմ բանակցային գործընթացի տրամաբանության: Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրանք՝ հատկապես այնպիսի բարեկամական երկրում, ինչպիսին Հունաստանն է, որի իշխանությունները մեկ անգամ չէ, որ համերաշխություն են հայտել ՀՀ դիրքորոշումներին համահունչ: Նման սադրիչ քայլով փորձում են ինչ-որ լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- եզրափակեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Թեմայի այլ նորություններ