Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    49%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    36%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    44%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր. Հայաստանը պետք է դրան դրական արձագանքի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես ուզում էի, որ մենք երեքով (Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները) հանդիպեինք Անթալիայում, բայց հնարավոր չեղավ նման հանդիպում անցկացնել: Սա միայն սկիզբն է, երկար տարիներ հարաբերություններ հաստատված չեն եղել, մեկ օրում ամեն ինչ հնարավոր չէ կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն։

Խոսելով սահմանների բացման մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են դրան:

«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի, հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկաթուղու վերաբացման համար ևս աշխատանքներ են տարվում, կան նաև այս ուղղությամբ քաղաքական շփումներ։

Թեմայի այլ նորություններ