Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և այս առումով որևէ զարգացում չկա. Վահան Հունանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և այս առումով որևէ զարգացում չկա. Վահան Հունանյան

Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և այս առումով որևէ զարգացում չկա. Վահան Հունանյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։

«Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա: Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Հունանյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Նա նշել է, որ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով ՝այս մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանների ճշգրտումը: Չավուշօղլուն հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարություն է տրվել, 5 սկզբունքի շուրջ համաձայնության են եկել՝ հավելելով, որ արդյունքում պետք է կյանքի կոչել այս սկզբունքների վրա հիմնված պայմանագիրը:

Թեմայի այլ նորություններ