Կանադայում հայտնաբերվել է հարյուրավոր երեխաների ևս մեկ եղբայրական գերեզման
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    42%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    45%
    5 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Կանադայում հայտնաբերվել է հարյուրավոր երեխաների ևս մեկ եղբայրական գերեզման

Կանադայում հայտնաբերվել է հարյուրավոր երեխաների ևս մեկ եղբայրական գերեզման

Կանադայի Սասկաչևան նահանգի նախկին գիշերօթիկ դպրոցներից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է հարյուրավոր երեխաների ևս մեկ եղբայրական գերեզման՝ փոխանցում է BBC-ն:

Այս մասին տեղեկացրել է Կանադայում ապրող բնիկ հնդկացիների մի խումբ: Նմանօրինակ բացահայտում էր եղել նաև շաբաթներ առաջ, երբ Կանադայի բրիտանական Կոլումբիայի նախկին գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել էր 215 երեխայի աճյուններով եղբայրական գերեզման:

Կանադայի նախկին գիշերօթիկ դպրոցում հայտնաբերվել է 215 երեխայի աճյունով եղբայրական գերեզման

Կանադայի նախկին գիշերօթիկ դպրոցներից մեկում հայտնաբերվել էր եղբայրական գերեզմանոց 215 երեխայի աճյունով: Աշակերտներն ուսում են ստացել բրիտանական Կոլումբիայում գտնվող բնիկ հնդկացիների դպրոցում, որը փակվել է 1978 թվականին: Կանադայի արտգործնախարար Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ այդ հայտնաբերումը «Կանադայի պատմության ամոթալի էջի ցավալի հիշեցում է»:

Կանադայում գիշերօթիկ դպրոցները  պարտադիր են եղել: 19-20-րդ դարերի Կանադայի իշխանությունները նպատակ են ունեցել հարկադրաբար ձուլման ենթարկել բնիկ երիտասարդներին: 1890-ին բացված Կամլուփս գիշերօթիկ դպրոցն ամենամեծն է եղել, որտեղ կրթվել է 500 սան:  

Թեմայի այլ նորություններ