Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. Համբարձում Մաթևոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. Համբարձում Մաթևոսյան

Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանում համայնքների խոշորացումից հետո սուբվենցիոն ծրագրերի հայտերի ստացման գործընթացում դրական դինամիկա կա: ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Եթե միջինացված տվյալ ասեմ, ապա 2019 թվականին մեկ մարզի կտրվածքով եղել է 1,5 մլրդ դրամի սահմաններում (խմբ. -ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը): Այսօր արդեն տասնապատիկ ավելի աճ ունենք: 2021 թվականին թվում էր, թե կարողությունների աճը հասել է այն մակարդակին, որ համայնքներն ավել հայտեր չեն ներկայացնելու»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այսօր ստացված հայտերի նախական տվյալներով արժեքը կազմում է  մինչև 13 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նշեց, որ 2018 թվականից մինչ այսօր մոտավոր 350 մլն դոլարի ներդրում է կատարվել:

«Այդ թիվը գնալով աճելու է: Ցավոք, մեր համայնքներում այնքան շատ են խնդիրները՝ ճանապարհներ, լուսավորություն, որ մեծ ներդրումների պոտենցիալ կա: Այնպես որ, համայնքների խոշորացման ու դրան հարակից որոշումները շատ կարևոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ