Ռուսաստանը որոշել է ժամանակավոր դադարեցնել հացահատիկի ու շաքարավազի արտահանումը երկրից
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    51%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    17 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսաստանը որոշել է ժամանակավոր դադարեցնել հացահատիկի ու շաքարավազի արտահանումը երկրից

Ռուսաստանը որոշել է ժամանակավոր դադարեցնել հացահատիկի ու շաքարավազի արտահանումը երկրից

ՌԴ Կառավարությունը կարող է սահմանափակել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ և ամբողջությամբ արգելել շաքարավազի արտահանումը երկրից մինչև աշուն, գրում է «Կոմերսանտ»-ը։

Հացահատիկի սահմանափակումները պետք է զսպեն ցորենի նկատմամբ աճող պահանջարկը և լրացուցիչ հացահատիկի պաշարը վերաուղղորդեն ներքին շուկա, մինչդեռ շաքարավազի արտահանման միջոցառումները պայմանավորված են ռուսների կողմից աճող պահանջարկով:

«Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ նման առաջարկները քննարկվել են մարտի 10-ին մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման կառավարական ենթահանձնաժողովի նիստում։ Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ մինչև ամառվա վերջ կարող է կրճատվել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։

 Միևնույն ժամանակ, սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա է ստանում արդյունաբերության և առևտրի նախարարությունից։ Ռուսաստանից սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման արգելքը կազդի երրորդ երկրներ արտահանման վրա, ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինի գյուղատնտեսության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ այս սեզոնին ԵԱՏՄ երկրներն արդեն ապահովել են իրենց հացահատիկի անհրաժեշտ ծավալները։ Ռուսական հացահատիկի արտահանումը երրորդ երկրներ 2022 թվականի փետրվարի 15-ից հունիսի 30-ն արդեն սահմանափակված է 11 միլիոն տոննա քվոտայով, այդ թվում՝ 8 միլիոն տոննա ցորեն։

 Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինը կարծում է, որ կառավարության նոր միջոցը ոչ մի կերպ չի ազդի ռուս մատակարարների վրա՝ ԵԱՏՄ երկրներին, որոնք ինքնուրույն գնում են անում ռուսական շուկայում ։ Sovecon-ի տնօրեն Անդրեյ Սիզովը հավելել է, որ սահմանափակումներն ամենաշատը կհարվածեն Ղազախստանին, որն ավելացրել է գնումները բերքի հետ կապված խնդիրների և ռուբլու արժեզրկման ֆոնին։

Թեմայի այլ նորություններ