ՌԴ-ից արտահանման արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՌԴ-ից արտահանման արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա

ՌԴ-ից արտահանման արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա

ՌԴ Կառավարությունը սահմանել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների եւ սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելվում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը։

«Ցանկը ներառում է տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 ապրանքատեսակ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ եւ լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի եւ քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ, պանելներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սահմանափակումը կգործի մինչեւ 2022 թվականի վերջ։

Ինչպես ընդգծել են ՌԴ կառավարությունում, «այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր արտասահմանյան երկրներ», բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններ, Աբխազիա եւ Հարավային Օսիա։

«Վերջինների համար գործելու է արտահանման թույլտվության ընթացակարգ՝ հաստատված կառավարության առանձին որոշմամբ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Ենթադրվում է, որ ԵԱՏՄ երկրներ, Աբխազիա եւ Հարավային Օսիա ապրանքների արտահանման թույլտվությունները կտրամադրեն ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, տրանսպորտի նախարարությունը, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, թվային զարգացման նախարարությունը եւ բնապահպանության նախարարությունը, նշել են կառավարությունում։

Ռուսաստանի Կենտրոնական բանկն այսօր տեղեկացրել է, որ «Միր» քարտերի միջոցով հնարավոր է վճարել գնումների դիմաց եւ գումար կանխիկացնել արտասահմանյան մի շարք վարկային կազմակերպությունների բանկոմատներում: Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանում «Միր» քարտերի միջոցով կարելի է վճարել գնումների դիմաց եւ գումար կանխիկացնել ArCa վճարային համակարգի մասնակից բանկերի բանկոմատներում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային բանկն այսօր դիմել է միջազգային գործընկերներին՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու խնդրանքով։

«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում բոլոր գործառնություննները»,- ասված է Ուկրաինայի Ազգային բանկի հաղորդագրությունում։

Թեմայի այլ նորություններ