Քննարկվել է Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկման, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Քննարկվել է Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկման, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը

Քննարկվել է Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկման, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկիին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության այլ անդամների։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին լրացուցիչ համաձայնագրի նախագծի տարբերակը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Քննարկվել է նաև Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին լրացուցիչ պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցերով կոնտակտային խմբի խորհրդակցության արձանագրություն։

Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով, բեռնափոխադրումների իրականացմանը  վերաբերող հարցեր`Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկմանն ուղղված պետական աջակցության հնարավորությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ