Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    60%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էր մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական, մաքսային և այլ ոլորտներում համագործակցությանը:
 

Նիստի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Աշխատանք առանց սահմանի» որոնման միասնական համակարգ» ծրագրի մշակման վերջնականացման աշխատանքները: Ծրագիրը կմեկնարկի ս.թ. հուլիսի 1-ից: «Աշխատանք առանց սահանի» ծրագիրը որոնման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալու ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերում առկա ազատ աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանք փնտրողների հայտարարությունների մասին: Ծրագիրն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների աշխատաշուկաների փոխգործակցության ապահովմանն ու զարգացմանը:

ԵԱՏՀ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշմամբ հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործընթացների այն պայմանների ցանկի մեջ, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող։ Մասնավորապես, «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» բաժինը լրացվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ մխոցավոր շարժիչների գործարկման համար օգտագործվող կապարային կուտակիչների և այլ կապարային կուտակիչների ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության պայմաններով:

Օրակարգի շրջանակներում ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է նաև ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2020 թվականին միության անդամ պետությունները ԵԱՏՀ-ի հետ համատեղ վերացրել են 15 խոչընդոտ, որոնցից 12-ը՝ արգելք: Խոչընդոտները 2020 թվականի վերջի դրությամբ կրճատվել են 17 %-ով 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանների նկատմամբ մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև արևային մարտկոցների արտադրության ժամանակ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ 2 տարի տևողությամբ ժամանակահատվածում ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ որոշումները:

 

Թեմայի այլ նորություններ