Փետրվարի 1-ից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Փետրվարի 1-ից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելին

Փետրվարի 1-ից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելին

Փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելին։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 5-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժոողովի 25.12.2019 թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, որոնցով ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում է աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։

Նշված կարգավորումների նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է՝

  • սահմանել ազատական շուկայական պայմաններում առևտրի իրականացման կանոնները, այդ թվում՝ սպառողների կողմից մատակարարին (երաշխավորված մատակարարին) փոփոխելու կարգը, շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները,
  • նոր խմբագրությամբ շարադրել սպառողների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևերը՝ ամրագրելով, որ մինչև 2022 թվականի հունվարի 25-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը որոշմամբ սահմանված կարգով և պարբերականությամբ պետք է ապահովի սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման՝ հանձնաժողովի որոշմամբ ամրագրված կարգավորման մասին սպառողների իրազեկումը։ Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում առ այն, որ եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, գրավոր չի դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրի լուծման համար, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան,
  • ամրագրել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման սկզբունքները, շուկայի նոր մասնակիցների, այդ թվում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրող գործունեության կանոնները, սակագնային կարգավորման ոչ ենթակա գործունեությունները,
  • առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքը, բարելավել գործունեության թափանցիկությունը և մրցակցային պայմանները, հստակեցնել ցանցի զարգացման պլանավորման, օպերատիվ կառավարման, ինչպես նաև բաշխման ցանցին սպառողների սպառման համակարգերի կամ նոր հզորությունների միացմանն առնչվող կարգավորումները,
  • էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցումը սահուն և անցնցում կատարելու նպատակով  սահմանել անցումային կարգավորումներ։

Նախագծերը մշակվել են Հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ։

Հավելենք, որ այսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինում 4.7 դրամ ավելի շատ վճարել։ Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։ Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։

Թեմայի այլ նորություններ