Պետպատվերի շրջանակում 2021-ին կատարվել է 1-4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Պետպատվերի շրջանակում 2021-ին կատարվել է 1-4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն

Պետպատվերի շրջանակում 2021-ին կատարվել է 1-4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է. «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:

Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են.

1.    վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%),

2.   պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարությունները (17%),

3.   օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%),

4.   Այլ (8%):

Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են`

  • երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ,
  • դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը,
  • ականջի համապատասխան խնամքի պահպանումը,
  • բարձր աղմուկի ազդեզության նվազեցումը,
  • միջին ականջի օտիտի սքրինինգը և համապատասխան վարումը,
  • լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը,
  • նորածնային սքրինինգը,
  • իրազեկումը դեռահասների շրջանում:

Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում` հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:

Նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:

  • լսողության սքրինինգի շրջանակներում 2021 թվականին Հայաստանում իրականացվել է 33 177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:

Պետական պատվերի շրջանակում 2021 թվականին կատարվել է 1-ից 4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա:

Թեմայի այլ նորություններ