ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ: 

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը և դիտարկել կարգավորման ուղիները: Հարկ վճարողներին ներկայացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով իրացման շրջանառությունների, տարածքների վարձակալության վարձավճարների, աշխատավարձի իրական չափերի թերհայտարարագրման, ինչպես նաև չձևակերպված աշխատակիցների (այդ թվում՝ հրավիրված մատուցողներ, երաժիշտներ) գծով ռիսկային երևույթները: Անդրադարձ է եղել նաև անապրանք փաստաթղթերով գործարքների և առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների մասով ռիսկային երևույթներին: Տարածաշրջանում հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ներկայացվել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը:

Ոչ բարեխիղճ հարկային վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին հորդորվել է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, կարգավորել փաստաթղթավորման հետ կապված խնդիրները և վերացնել մնացած բոլոր ռիսկային երևույթները՝ խուսափելու համար պատասխանատվության միջոցներ ենթադրող հարկային վարչարարության գործիքների կիրառումից:

Հանդիպումն ընթացել է ակտիվ երկխոսության մթնոլորտում: Հարկ վճարողները պատրաստակամություն են հայտնել շտկել թերացումները:

Թեմայի այլ նորություններ