ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված տեսքով ապրանքների ներմուծմանը:

Ընդունված որոշումները վերաբերում են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրը հաստատող փաստաթղթերին և տեղեկություններին, լիազորված տնտեսական օպերատորների կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված  հատուկ պարզեցման կիրառմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան  ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային, առևտրային և այլ փաստաթղթերում մաքսային մարմինների կողմից նշումներ չկատարելու դեպքերին առնչվող մի շարք հարցերին:

Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է նաև «ԵԱՏՄ համագործակցության նոր ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Աշոտ Մուրադյանը, անդրադառնալով մաքսային ծառայությունների թվայնացման անհրաժեշտությանը, կարևորել է  գործընթացում ժամանակակից լուծումների կիրառումը, ինչը հնարավորություն կտա առավելագույն բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը:

Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև արագ տեմպերով զարգանում է տեղեկատվական փոխգործակցությունը, ինչը համահունչ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության աճին: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև մաքսային մարմինների թվայնացման արդյունքում ստեղծվող հնարավորությունները, որոնք կնպաստեն մաքսային ծառայությունների արդյունավետ և թիրախային մատուցմանը:

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 39-րդ նիստն անցկացնել 2022 թվականին, Հայաստանի Հանրապետությունում:

Թեմայի այլ նորություններ