Պատմական նոր ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյանը՝ մայիսին արձանագրված աշխատանքի, աշխատավարձերի ցուցանիշների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Պատմական նոր ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյանը՝ մայիսին արձանագրված աշխատանքի, աշխատավարձերի ցուցանիշների մասին

Պատմական նոր ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյանը՝ մայիսին արձանագրված աշխատանքի, աշխատավարձերի ցուցանիշների մասին

Մայիս ամսվա ընթացքում ունենք Հայաստանում գրանցված վճարվող աշխատավարձերի պատմական նոր ռեկորդ և մայիս ամսին արձանագրվել է բացարձակ ռեկորդային՝ 673 224 վճարովի աշխատատեղ: Այս մասին այսօր  Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի մայիսին, 2021-ի մայիսի համեմատ, մեր աշխատատեղերն ավելի են 38 273 -ով կամ 6 տոկով և 2019 թվականի մայիսի նկատմամբ ավելի են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 235 աշխատատեղով»,- ասաց նա:

Վարչապետը հաջորդ ռեկորդային ցուցանիշը համարեց աշխատավարձի ֆոնդը, այսինքն՝ բոլոր աշատողներին միասին վճարած աշխատավարձը: «Այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 63 միլիարդ 369 միլիոն դրամով, կամ 65 տոկոսով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ եկամտահարկի ընդհանուր գումարը մայիսին կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի էր 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 8 միլիարդ 578 միլիոն դրամով: Նա նշեց, որ վերադարձված գումարները չեն հաշվարկվում: Նա նաև տեղեկացրեց, որ 2021 թվականին 32 միլիարդ դրամ եկամտահարկ են վերադարձրել և շուրջ 140 միլիարդ դրամի ավելացված արժեքի հարկ:

«Միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի մայիսին կազմել է  237 հազար 45 դրամ, որը 2021 թվականից ավելի է 25 592 դրամով կամ 12 տոկսով, և դա կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը, 2019 թվականի նկատմամբ  ավելի  է 27 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ 34,7 տոկոսով»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ