Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը

Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ աշխատանքների շարունակումը: Փաշինյանն այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Այս աշխատանքն, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծելու դիրքորոշումներում առկա տարբերություններին և որոշ օբյեկտիվ դժվարություններին` մենք շարունակում ենք որոնել կառուցողական լուծումներ: Մենք Միության անդամ երկրների 2021-2022 թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը համարում ենք որպես ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք:

Մեր երկրներում տնտեսական վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում շարադրված հիմնական դրույթների, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության վերականգնման համար բարենպաստ պայմանների ձևավորման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման արդյունավետության հիման վրա»,- ասել է Փաշինյանը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը կիսում են նաև մյուս գործընկերները: «Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու ընդհանուր մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ամբողջ Միության շահերին, Եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղաադրիչն է:

Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը: Այս տեսանկյունից մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը և նպատակասլաց և հետևողական աշխատանքի վարումը` Եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ