Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն

Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացման ուղղությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ամենախնդրահարույցը մսի վաճառքն է: 2020 թվականից գործում է իրավական կարգավորում, որով ամրագրվել է սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, սակայն խնդիրները շարունակվում են:

«Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ խմբեր, որոնք ինչ-որ մեխանիզմներ են մշակել ու խաբում են, թե մեզ, թե սպառողներին: Մենք էլ հիմա հակազդման միջոցառումներ ենք ձեռնարկում, որ կարողանանք կանխել ու թույլ չտալ, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մարտի 15-ից տեսչական մարմինն անցնում է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում հանրային սննդի կենտրոնում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղեքի վաճառքը:

Գեորգի Ավետիսյանի բնորոշմամբ՝ մեկ այլ գլխացավանք է փողոցային առևտուրը, բակային տարածքներում կենդանական ծագման մթերք վաճառելը: Նրա խոսքով՝ քանի դեռ սպառողը սնունդ գնում է փողոցում ապրանք վաճառողից, այդ խնդիրը չի լուծվելու: Այժմ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ մեծ ծավալի աշխատանք է տարվում իրավական կարգավորումների ուղղությամբ:

«Մեր տեսչությունը իրավասություն չունի փողոցային առևտրի վրա ազդելու: Մենք արձանագրում ենք ու դիմում ենք ոստիկանությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Նախորդ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գրեթե 100 տոկոսով կարողացել է իրականացնել իր պլանային ստուգումները: Դրանից բացի, մոտ 300 ստուգում է իրականացվել նաև քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա:

Թեմայի այլ նորություններ