«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։

Ռոբերտ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները:
 

Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար: Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։

«Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։

Թեմայի այլ նորություններ